Վթար Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Վթար Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է
Հոկտեմբեր 18 11:07 2019

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 3 մ). վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

loading...