Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր


Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր
Հոկտեմբեր 18 00:01 2019

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը,դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։

 

Կրակոցների արդյունքում վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OA 816 համարանիշի ավտոմեքենաների կողային ապակիները։

Այս պահի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել, թե արդյո՞ք հիվանդանոցներ վիրավորում ստացած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։

Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Փաստի առթիվ Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։



loading...