Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան


Էրդողանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան
Հոկտեմբեր 17 23:22 2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին  կմեկնի Ռուսաստան: Նախօրեին թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հեռոխոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել էին Սիրիայի հարցը:
 
Նշվել է, որ Պուտինը Էրդողանին աշխատանքային այցով Ռուսաստան էր հրավիրել, իսկ Էրդողանն ընդունել էր հրավերը: Այսօր արդեն հստակեցվել է նաև այցի ժամանակացույցը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am