Հրդեհ Արծվաբերդ գյուղի «Գյոռեր» կոչվող հանդամասում


Հրդեհ Արծվաբերդ գյուղի «Գյոռեր» կոչվող հանդամասում
Հոկտեմբեր 17 22:47 2019

Հոկտեմբերի 17-ին, ժամը 07:40-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 15 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի «Էրած» և «Արմենասար» կոչվող հանդամասերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 19:15-ին: Այրվել են մոտ 12 հա բուսածածկույթ և 30 ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության 40 աշխատակից:

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 09:52-ին Արծվաբերդ գյուղի «Գյոռեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և  7 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են հարակից գյուղերի 10 բնակիչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության 10 և ոստիկանության Բերդի բաժնի 4 աշխատակից:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Գյոռեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Բարդ ռելիեֆի և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ժամը 23:41-ին հրդեհի հերթապահության վայրից տեղեկություն է հաղորդվել, որ ուժեղ քամու պատճառով առկա է հրդեհի տարածման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 04:45-ին: Այրվել են մոտ 8 հա խոտածածկույթ, մացառուտներ և մոտ 30 հատ ծառ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: