«Իմ քայլը» փակ նիստ է հրավիրել՝ Լեւոն Յոլյանի ընկերոջ փեսայի հարցով


«Իմ քայլը» փակ նիստ է հրավիրել՝  Լեւոն Յոլյանի ընկերոջ փեսայի հարցով
Հոկտեմբեր 17 17:06 2019

Այսօր նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության նիստը։ Այն տեղի է ունենալու ՔՊ կուսակցության գրասենյակում։

 

Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվելու է Հաշւեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրելու հարցը։ Ամենայն հավանականությամբ իշխող խմբակցության թեկնածուն լինելու է Կարեն Առուստամյանը։ Նա այժմ աշխատում է Հաշւեքննիչ պալատում, զբաղեցնում է մեթոդաբանություն, վերլուծության եւ միջազգային կապերի վարչության պետի պաշտոնը։

 

Կարեն Առուստամյանը Հաշւեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան ընկերոջ փեսան է։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր Լեւոն Յոլյանը։