Հայկական մամուլին ամենաշատը դատի է տվել Հայկ Սարգսյանը


Հայկական մամուլին ամենաշատը դատի է տվել Հայկ Սարգսյանը
Հոկտեմբեր 16 22:27 2019

Այսօր Հայաստանում նշում են Հայ մամուլի օրը: Օրը տոնացույցում հայտնվել է կառավարության 2004 թվականի ապրիլի որոշումներից մեկով: Հայաստանի իշխանությունները եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը հաճախակի հայտարարում են, որ Հայաստանում մամուլն ազատ է, քան երբեւէ: Սակայն, այս իշխանությունների ղեկավարման մեկ ու կես տարվա ընթացքում լրատվամիջոցների նկատմամաբ բազմաթիվ դատական հայցեր են ներկայացրել:

Լրատվամիջոցներին դատի տալու անհագ ցանկություն ունի հատկապես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը վերջին շրջանում հաճախակի է հայտնվում սկանդալի կենտրոնում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մեկ ամսվա   ընթացքում 7 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: 

Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի , իսկ երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ եւ մեկը ArmDay.am-ի դեմ: 

Բոլոր գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում:

Հայկ Սարգսյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի երեք գործերն էլ մակագրվել են Երևան քաղաքի դատավոր Ռուբեն Վարդազարյանին, «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ գործը մակագրվել է դատավոր Ավագ Գաբրիելյանին, իսկ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի դեմ գործը՝ Արթուր Ստեփանյանին։

Պատգամավորը «Հրապարակ» օրաթերթից ընդհանուր առմամբ պահանջում է վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ:

Իսկ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվորը պահանջում է 1 մլն դրամ գումար է պահանջում։