Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը գաղտնի 19 մլն դրամ է ծախսելու


Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը գաղտնի 19 մլն դրամ է ծախսելու
Հոկտեմբեր 16 20:59 2019

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը խոստանում էր թափանցիկ աշխատելաոճ, կարծես թե շեղվում է որդեգրած ուղուց:  Վաղը Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 19 մլն դրամ կփոխանցվի:

 Համապատասխան որոշման նախագիծը, որով գումարը փոխանցվելու է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին, տեղեկանում ենք, որ գումարն ուղղվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանը: Սարքավորումներ են ձեռք բերվելու: 

Թե ինչ սարքավորումների մասին է խոսքը, կառավարության շրջանառած նախագծում նշված չէ: Փաստաթղթի համաձայն՝ հույժ գաղտնի տեղեկություն է: 

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ նոր էր եկել իշխանության աջ ու ձախ հայտարարում էր, որ այս կառավարությունը բոլոր կառավարություններից ամենաթափանցիկն է լինելու: Այսօր արդեն 19 մլն դրամ ծախսում են առանց հաշվետվության: