Հրշեջ-փրկարարները մարել են Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում բռնկված հրդեհը


Հրշեջ-փրկարարները մարել են Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում բռնկված հրդեհը
Հոկտեմբեր 16 18:10 2019

«911» ծառայություն հոկտեմբերի 16-ին, ժամը 10:44-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող հատվածում ծուխ է նկատվում: 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 16:50-ին:

 

Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 80 եղևնի:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից: