Էրդողանը որոշեց, այնուամենայնիվ, հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահի հետ


Էրդողանը որոշեց, այնուամենայնիվ, հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահի հետ
Հոկտեմբեր 16 17:42 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, հոկտեմբերի 17-ին հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել են մերձավորարեւելյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի դիվանատանը:

 

 

Էրդողանը նաեւ պատրաստ Է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին, որը Թուրքիա Է ուղեւորվում Փենսի հետ միասին:

 

Այսօր ավելի վաղ Էրդողանն ինքը Sky News հեռուստաալիքի լրագրողին հայտարարել Էր, որ մտադիր չԷ շփվել Փենսի հետ, քանի որ պատրաստ Է երկխոսություն վարել միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո Փենսի ներկայացուցիչ Քեթի Ուոլդմանը հայտարարել Է, որ փոխնախագահը, այդուամենայնիվ, այցով կուղեւորվի Թուրքիա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: