«Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի». Մարիամ Փաշինյան


«Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի». Մարիամ Փաշինյան
Հոկտեմբեր 16 17:30 2019

Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումը անիրկանանալի երազանք էր թվում:
Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա` Երևանից և Գյումրիից: Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը` պետության զարգացման գործընթացին:
Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:
Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:

Կյանքի որակը փոխվում է, ու դա արվում է ժողովրդավարության շնորհիվ:

Տնտեսական հեղափոխությունը ընթացքի մեջ է ??

Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից: