Արտաշատի դպրոցներից մեկից հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ


Արտաշատի դպրոցներից մեկից հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ
Հոկտեմբեր 16 16:50 2019

Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: