Հայ մարմնամարզիկները խնդիրներ ունեն Գերմանիայի վիզա ստանալու հարցում


Հայ մարմնամարզիկները խնդիրներ ունեն Գերմանիայի վիզա ստանալու հարցում
Հոկտեմբեր 16 15:58 2019

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները խնդիրներ ունեն Գերմանիայի դեսպանությունում վիզա ստանալու հետ կապված:

 

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

 

«Մենք հիմա լուրջ խնդրի առաջ ենք կանգնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ կապված: Նրանք ասում ենք տեղ չունեն ընդունելության համար, իսկ մեր մարզիկներին արտահերթ դիմել է պետք վիզա ստանալու և աշխարհի գավաթի փուլին մասնակցելու համար»,-ասաց մարզիչը:

 

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա գերմանական Կոտբորդ քաղաքում` նոյեմբերի 21-24-ը:



loading...