Գրիգորի Հայրապետովը ազատվել է ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնից


Գրիգորի Հայրապետովը ազատվել է ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնից
Հոկտեմբեր 15 19:22 2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԳՐԻԳՈՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2019թ. հոկտեմբերի 15
Երևան
ՆՀ-228-Ա



loading...