Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը
Հոկտեմբեր 14 17:58 2019

Ճապոնիան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը:

«Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է հեռագրում: