«Հերթական շառը». Դավիթ Սանասարյան


«Հերթական շառը». Դավիթ Սանասարյան
Հոկտեմբեր 14 17:36 2019

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հերթական շառը

Քարոզչամիջոցներից մեկի փոխանցմամբ ես երեխայի եմ վրաերթի ենթարկել, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ որ սուտ է, նման բան չի եղել երբևէ։

Լրագրողներին խնդրում եմ մեկնաբանություն չուզել։ Սա հերթական սուտն է՝ ավտոմեքենայի, տան, բիզնեսների, կոստյումի և մյուս բոլոր ստերի նման»։