Կենդանակերպի նշանը, որին հասկանալն ամենաբարդն է

Կենդանակերպի նշանը, որին հասկանալն ամենաբարդն է
Հոկտեմբեր 13 13:46 2019

Առաջին հայացքից կենդանակերպի այս նշանը նուրբ և հեշտ բնավորություն ունի: Նրանք հոգատար են, մանուկ հասակից առանձնանում են զարգացած պատկերացումով: Նրանց հետ հետաքրքիր է, քանի որ շատ խորը ներաշխարհ ունեն. այնքան խորը, որ հնարավոր չէ մինչև վերջ ճանաչել այն: Խոսքը, իհարկե, Ձկների մասին է: Զգացմունքային են, խոցելի, ամեն ինչ սրտին մոտ են ընդունում և սուր են արձագանքում քննադատությանը: Դա ոչ միշտ է նկատելի, քանի որ Ձկները հակված են թաքցնել իրական զգացմունքները: Նրանք հաճախ են տանջվում հակասական զգացմունքների պատճառով: Ձկները հրաշալի գիտակցում են, որ ոչ բոլորն են ընդունակ իրենց ճիշտ հասկանալ:


1. Ձկները շատ բան ներսում են պահում: Ցանկանում են, որ մարդիկ հասկանան իրենց, բայց ոչ միշտ են կարողանում բառեր գտնել` արտահայտելու համար իրենց զգացմունքներն ու անհրաժեշտությունները: Երկար ժամանակ են անցկացնում սեփական մտքերի հետ, այդ պատճառով էլ շատերի համար դժվար է նրանց հետ լեզու գտնել: Ժամանակ տվեք Ձկներին, նրանց հոգատարությամբ շրջապատեք, ուշադրությամբ և աջակցությամբ, և նրանք կբացվեն ձեր առաջ:
2. Հաճախ են փոխում իրականությունը: Իրականությունը Ձկներին ձանձրալի և հոգնեցնող է թվում: Նրանց հարմար չէ մշտական աղմուկի, փոփոխությունների պայմաններում, այդ պատճառով էլ նրանք հաճախ իրենց հարմար են զգում սեփական մտքերի հետ՝ միայնության պայմաններում:
3. Հեշտ են վստահում: Ձկները պատրաստ են սիրտը հեշտությամբ տալ նրան, ով, իրենց կարծիքով, արժանի է դրան: Հեշտ են սիրահարվում, զգացմունքային են: Անսահման վստահում են զուգընկերոջը և նրա համար պատրաստ են ամեն ինչի: Սակայն այս նվիրվածությունը հաճախ նրանց համար ողբերգություն է դառնում: Մի անգամ արդեն կոտրված սիրտն այլևս երբեք նախկինը չի լինի:
4. Ցանկանում են մտերմանալ մարդկանց հետ, բայց վախենում են, որ իրենց կցավեցնեն: Ձկները բարի են, հոգատար, ուշադիր: Նրանք մտերիմ հարաբերություններ կառուցելու ցանկություն ունեն, բայց քանի որ նախկինում նրանց շատ են ցավեցրել, վախենում են բացվել մարդկանց առաջ: 
5. Նրանց շատ ժամանակ և անձնական տարածություն է հարկավոր: Սա չի նշանակում, որ Ձկները չեն ցանկանում տեսնել ձեզ իրենց կյանքում, պարզապես նրանց առանձնանալ է հարկավոր` ներդաշնակությունը վերագտնելու համար: Միևնույն ժամանակ, նրանց ուշադրություն և աջակցություն է հարկավոր:
6. Անկախ են: Չեն սիրում հույս դնել որևէ մեկի վրա, նախընտրում են օգտագործել սեփական ռեսուրսները` նպատակներին հասնելու համար: Նրանց վախեցնում են չափազանց բարձր պահանջներն ու սպասումները, ազատության սահմանափակումը: Մի ճնշեք Ձկներին: Եթե համբերատար լինեք և որևէ պահանջ չներկայացնեք, Ձկները կդառնան ամենավստահելի, հավատարիմ և հոգատար զուգընկերն ու ընկերը:

loading...