Մեր հավաքականը չհաղթեց Լիխտենշտեյնին


Մեր հավաքականը չհաղթեց Լիխտենշտեյնին
Հոկտեմբեր 13 00:45 2019

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի որակավորման J խմբի 7-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Լիխտենշտեյնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնակային րոպեներին ունեցած առավելությունը Հայաստանի ընտրանին գոլի վերածեց 18-րդ րոպեին, երբ հեռահար, դիպուկ  հարվածով աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Առաջին կեսի հետագա ընթացքում Հայաստանի ընտրանին ակնհայտ տիրում էր նախաձեռնությանը և ուղիները փնտրում դեպի մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում «առաջին համարով» գործում էր Հայաստանի ընտրանին, իսկ Լիխտենշտեյնը երբեմն օգտագործում էր արագ հակագրոհելու իր հնարավորությունները: Հենց այդպիսի մի հակագրոհի ժամանակ Լիխտենշտեյնի ընտրանին օգտվեց իր բացառիկ հնարավորություններից մեկից և հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Ֆրիկը: Հանդիպման վերջնամասում Հայաստանին ընտրանին գրոհում էր անդադար և ամբողջ ուժերով: Բայց խաղի ընթացքը բեկել չստացվեց և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Արմեն Գյուլբուդաղյանի սաները հաջորդ, գուցե ևս խմբային փուլի որոշիչ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով Ֆինլանդիայի ընտրանու հետ: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին