Աղջիկը սիրամարգով հարսանեկան տորթ է պատվիրել և ստացել «բորոտությամբ հիվանդ հնդկահավ»


Աղջիկը սիրամարգով հարսանեկան տորթ է պատվիրել և ստացել «բորոտությամբ հիվանդ հնդկահավ»
Հոկտեմբեր 11 00:19 2019

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակչուհի Ռենա Դևիսը նախօրոք գեղեցիկ տորթ է պատվիրել իր հարսանիքի համար: Նա խոհարարին ցույց է տվել իր նախընտրած տորթի լուսանկարը, որը զարդարված էր տպավորիչ սիրամարգով, որի երկար պոչը կեքսեր էին: Նա խնդրել է պատրաստել նույնը՝ միայն սրտի տեսքով և երկու սիրամարգերով:

Հետագա աշխատանքի համար հարսնացուն նախապես վճարել է 300 դոլար: Նա սարսափել է, երբ հարսանիքի նախորդ երեկոյան ստացել է տորթը՝ գրում է Metro-ն։ Փեսացուի քույրը լուսակարները տեղադրել է Facebook-ում և գրել․ «Սիրամարգերից մեկը բորոտությամբ հիվանդ հնդկահավի տեսք ունի, երկրորդն ընդհանրապես թռչունի նման չէ։ Տորթը ոչնչով ամրացված չէր և ամբողջովին թեքվել էր թռչունների ծանրության տակ»։