Արմենչիկ, Ձախ Հարութ եւ այլք. ինչ երգեր է լսել Քորթնի Քարդաշյանը Հայաստանում

Արմենչիկ, Ձախ Հարութ եւ այլք. ինչ երգեր է լսել Քորթնի Քարդաշյանը Հայաստանում
Հոկտեմբեր 10 23:43 2019

Քարդաշյան քույրերը չէի հասցրել մեկնել Հայաստանից, երբ Քորթնիի հաջողության, գեղեցկության եւ մոտիվացիայի մասին Poosh կայքը հրապարակել է Քիմի ավագ քրոջ փլեյլիսթը, որը նրան ուղեկցել է ճանապարհորդության ընթացքում։ Կայքում նշվում է, որ հենց այդ երաժշտությունն է աստղը լսել պատմական հայրենիք կատարած այցի ընթացքում։

«Մինչ Քորթը Քիմի հետ Հայաստանում է գտնվում եւ նշում է Սեյթնի, Չիկագոյի եւ Պսալմի մկտրությունը, մենք ցանկանում ենք կիսվել նրա հայկական փլեյլիսթով։ Այն ներառում է նոր եւ դասական ռեփի խառնուրդ, արաբական փոփ երաժշտություն եւ R & B երգեր, որոնք նա լսել է ճանապարհորդության ընթացքում։ Ազատվեք երաժշտությունից, որն ամեն օր լսում եք ռադիոյով եւ մտովի տեղափոխվեք արտասհման այս էներգետիկ վիբրացիաների հետ»,- ասվում է Քորթնիի կայքում։

Հեռուստաաստղը լսել է Լիլիթ Հովհաննիսյանի, Արմենչիկի, Սիրուշոյի, Ձախ Հարութի եւ այլոց կոմպոզիցիաները։ Ամբողջական փլեյլիսթն՝ այստեղ։

style.news.am

loading...