ՔՊ-ականը՝ Սամվել Բալասանյանի խորհրդական. մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ծաղրում էր Բալասանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՔՊ-ականը՝ Սամվել Բալասանյանի խորհրդական. մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ծաղրում էր Բալասանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբեր 10 19:04 2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը  նշանակվել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական։ Տեղեկությունը չեն հերքում նաեւ Գյումրու քաղաքապետարանից: 

Սամվել Բալասանյանի եւ ՔՊ-ականների այս տեսակ մերձեցումը շատ տարօրինակ է, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անպատվում Սամվել Բալասանյանին:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյան- 2016 թվականին Սամվել Բալասանյանին ասել էր.

«Եթե մարդ չի ուզում, որ իրեն ճանաչեն՝ բեղ, մորուք է պահում, որ անճանաչելի դառնա: Սերժ Սարգսյանն էլ Գյումրիում է բեղեր պահել` ի դեմս Բալասանյան դաշինքի: Նրա բեղի մի կողմը քրիստոնեադեմոկրատական կուսակցությունն է, մյուս կողմը` հանրապետական կուսակցությունը: Միրուքն էլ Սամվել Բալասանյանն է, որի ճակատին մի ժամանակ ինչե՜ր էր գրված: Չնայած բախտը բերեց ավելի երկար բան է գրված լինելու եւ չէր տեղավորվելու ճակատի վրա՝ «Հայկական վերածնունդ»:

Նա, ով ձայն է տալիս Բալասանյան դաշինքին, ձայն է տալիս Սերժ Սարգսյանին: Նա, ով ձայն է տալիս Բալասանյան դաշինքին, ձայն է տալիս Սաշիկին: Սամվել Բալասանյանը Հայաստանում ընդհանրապես քաղաքական գործոն չէ, ոնց Հովիկ Աբրահամյանը: Սերժ Սարգսյանը, երբ ասաց՝ Սամվել Բալասանյան, դու հրաժարական ես տալու, Սամվել Բալասանյանը կտա, քանի որ ունի գարեջրի գործարան եւ չի ուզենա խնդիրներ ունենալ հարկայինի ու մաքսայինի հետ: Բալասանյանի այս նկարները (նկատի ունի նախընտրական պաստառները) քերեք եւ տակից Սերժ Սարգսյանն ու Սաշիկն են դուրս գալու:

 

Բալասանյան դաշինքին ձայն տվողը Գյումրիում ուժեղացնում է Սերժ Սարգսյանի վարչախմբին եւ դաբռո է տալիս Գյումրիում, հանրապետությունում նրանց կողմից կատարված ավերին ու թալանին: Սերժ Սարգսյանի օրոք երեք հարյուր հազար մարդ հեռացել է: Նա, ով ձայն է տալիս Բալասանյան դաշինքին ասում է, որ Սերժ Սարգսյանը լավ է արել, որ երեք հարյուր հազար մարդու տնավեր է արել»:

Մանրամանսերը՝ տեսանյութում: