ՀՀ ԱԽ-ն կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը


ՀՀ ԱԽ-ն կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը
Հոկտեմբեր 10 15:21 2019

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները, որտեղ հայ բնակչություն կա: Այս պահին հանձնարարական կա՝ քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցադրել: Անվտանգության խորհրդի գրասենյակում ավելի մանրամասն քննարկումները կմշակենք ու օրվա վերջին ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասաց Գրիգորյանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի Զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:

 



loading...