Զելենսկին Պորոշենկոյին մեղադրել Է նոր Մայդան նախապատրաստելու մեջ


Զելենսկին Պորոշենկոյին մեղադրել Է նոր Մայդան նախապատրաստելու մեջ
Հոկտեմբեր 10 16:29 2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Զելենսկին իր նախորդին՝ Պյոտր Պորոշենկոյին, մեղադրել Է նոր Մայդան գլխավորելու փորձի մեջ: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Ստրանա.ua»-ն, պետության ղեկավարը հայտարարել Է հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Պորոշենկոյի սխալն այն Է, որ նա մտածում Է, թե պատրաստ Է մեկ այլ Մայդանի առաջնորդ լինել»,-ասել Է Զելենսկին: Նրա կարծիքով՝ Պորոշենկոն «ֆիզիոլոգիական մակարդակով» մոռանում Է, որ ինքն արդեն նախագահ չԷ, չի հավատում դրան: Ուկրաինայի նախագահը հայտարարել Է, որ չի վախենում նոր Մայդանից: «Ես կհեռանամ ցանկացած պահի, եթե հասարակությունը չցանկանա, որ ես նախագահ լինեմ, արյունահեղություն չի լինի: Բայց մարդիկ այդ ժամանակ հաստատ չեն ընտրի պատերազմի դադարեցումն այն մենյուից, որը կա ծախու քաղաքական շուկայում»,-հայտարարել Է Զելենսկին: Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Զելենսկին առաջին մեծ մամուլի ասուլիսն Է տալիս: Մամուլի ներկայացուցիչների հետ շփումը կտեւի մի քանի ժամ: