Դանակահարություններ Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրենն ու մեկ այլ ԱՁ-ի տնօրեն

Դանակահարություններ Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրենն ու մեկ այլ ԱՁ-ի տնօրեն
Հոկտեմբեր 10 13:33 2019

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը:

Վերջինը հիվանդանոց է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել են:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Գրիգորյանը աշխատում է «Աշոտ Գրիգորյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ն. Տեր-Հարությունյանը «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

loading...