Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի


Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի
Հոկտեմբեր 10 13:30 2019

Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար  ուղեգրեր կտրամադրվի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  նրանցից 15-ն արդեն ուղեգրվել են առողջարան:

 

 

Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է  4․320․000 դրամ։

 

Որոշումը կայացվել է՝ կարևորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ նրանց ունեցած վաստակը։