Վահե Էնֆիաջյանը դատապարտել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները


Վահե Էնֆիաջյանը դատապարտել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները
Հոկտեմբեր 10 13:22 2019

Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները՝ Սիրիայի հյուսիս-արևելքում, մեծ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: 

 

«Ռազմական գործողությունները խաղաղ բնակչության դեմ պարզապես դատապարտելի է, ողջ գիշեր էթնիկ սպանդ է իրականացվել հայերի հիմնադրած՝ Քամիշլոյում, սա ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ոտնձգություն է: Խաղաղ բնակչությունը դարձել է անմարդկային վայրագությունների զոհ, զանգվածային կերպով խախտվում է մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը: Ուժով անհնար է խաղաղություն պահպանել: Ցավոք ներկայումս խաղաղությունը պարտադրելու գործողություն է, կարևոր է ունենալ ներքին ուժ հասկանալու, որ խաղաղության հասնում են այն դեպքում, երբ կարողանում են այն պարտադրել: Դատապարտում եմ ցանկացած ագրեսիա, պատերազմ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի է՛լ ավելի ապակայունացմանը:

 

Իբրև բարձրագույն իրավունք, մարդիկ խաղաղություն են պահանջում: Խաղաղության գաղափարն աշխարհի բոլոր ազգերի սեփականությունն է»,- ասված է հայտարարության մեջ: