Նախագահի իմ առաքելությունը Դոնբասում պատերազմին վերջ դնելն Է. Զելենսկի


Նախագահի իմ առաքելությունը Դոնբասում պատերազմին վերջ դնելն Է. Զելենսկի
Հոկտեմբեր 10 18:30 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ իր՝ որպես պետության ղեկավարի առաքելությունը Դոնբասում պատերազմը դադարեցնելն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 10-ին հայտարարել Է Կիեւում լրագրողների հետ շփվելիս:

 

«Իմ գլխավոր նպատակն այս Է՝ ես ցանկանում եմ դադարեցնել պատերազմը, կարծում եմ՝ հենց դա Է իմ առաքելությունը»,-ասել Է նա: Զելենսկին հայտարարել Է, թե հասկանում Է, որ Դոնբասի չվերահսկվող տարածքներում ապրող քաղաքացիներից ոմանք կարող են իրենց զգալ ուկրաինացիներ, իսկ ոմանք՝ ոչ: «Եթե Դոնբասում մարդը մտածում Է, որ ինքն ուկրաինացի չԷ, ես չեմ կարող խցկվել նրա ուղեղի մեջ: Նրանք, ովքեր իրենց ուկրաինացիներ են զգում, նրանք պետք Է իմանան, որ մենք նրանց չենք լքի»,-ասել Է նախագահը: Զելենսկին հավելել Է, որ այդ քաղաքացիները պետք Է հնարավորություն ունենան «վերադառնալու Ուկրաինա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: