Հոկտեմբերի 10-ին նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը


Հոկտեմբերի 10-ին նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը
Հոկտեմբեր 10 18:40 2019

Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայնտեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան հիվանդություններով:

 

Օրն առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության հիմնախնդիրների վերաբերյալ` միավորելով ջանքերը վերջինիս ամրապնդման գործում: Այս տարվա թեման ինքնասպանությունների կանխարգելումն է: