Թրամփը հաստատել Է, որ «Բիթլզ» դահիճների խմբից զինյալները դուրս են բերվել Սիրիայից


Թրամփը հաստատել Է, որ «Բիթլզ» դահիճների խմբից զինյալները դուրս են բերվել Սիրիայից
Հոկտեմբեր 10 19:00 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել դահիճների խմբից «Իսլամական պետության» երկու զինյալների, որոնք հայտնի են որպես «Բիթլզ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այն դեպքում, եթե քրդերը կամ Թուրքիան կորցնեն վերահսկողությունը, ԱՄՆ-ը ԻՊ-ի՝ Սիրիայում գլխատումների հետ կապված երկու զինյալների, որոնք հայտնի Էին որպես «Բիթլզ», արդեն այդ երկրից դուրս Է բերել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող անվտանգ վայր: Նրանք վատերից ավելի վատն են»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Ավելի վաղ Washington post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում հսկողության տակ են վերցրել մոտավորապես 40 մարդու: Ենթադրվում Է, որ նրանք բոլորն Էլ «Իսլամական պետության» զինյալներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: