«Բիծ մի քաշեք». Իգիթյանի հետ կապված թնջուկի լուծումը թիմում գտել են. Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. «Ժողովուրդ»


«Բիծ մի քաշեք». Իգիթյանի հետ կապված թնջուկի լուծումը թիմում գտել են. Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 10 09:21 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, եւ ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջեւ է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին:

Մեր տեղեկություննեով` թիմում երկարատեւ քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է,թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սեւ բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, եւ որ դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա:

Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթեվիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...