Մեքսիկայում դժգոհ բնակիչները քաղաքապետին կապել են մեքենայից և քաղաքով մեկ քարշ են տվել


Մեքսիկայում դժգոհ բնակիչները քաղաքապետին կապել են մեքենայից և քաղաքով մեկ քարշ են տվել
Հոկտեմբեր 10 00:45 2019

Մեքսիկայի հարավում Լաս Մարգարիտասի քաղաքապետ Խորխե Էսկանդոնին դժգոհ բնակիչները կապել են պիկապին և քարշ տվել փողոցներով, հայտնում է Heraldodemexico պարբերականը:

Ավելի ուշ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը:

Ինչպես նշվում է, պաշտոնյան տեղի բնակիչներին խոստացել էր ճանապարհ կառուցել, սակայն, չնայած քաղաքացիների խնդրանքներին, չէր կատարել խոստումը:

Քաղաքացիների հետ բախումից հետո Էսկանդոնը բժշկական օգնություն է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանները մոտ 30 մարդ են ձերբակալել:

Տեղի ունեցածի տեսանյութը հայտնվել է Twitter- ում: