Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի հայաբնակ Ղամշլի քաղաքը


Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի հայաբնակ Ղամշլի քաղաքը
Հոկտեմբեր 10 00:33 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք»։

«Մեր նպատակն է ոչնչացնել ահաբեկչական միջանցքը, որը փորձում են ձևավորել մեր հարավային սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատել: «Խաղաղության ակունք» օպերացիայով մենք կչեզոքացնենք մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքը»,- Twiiter միկրոբլոգի իր էջում գրառել է Էրդողանը:

Էրդողանի գրառումից հետո թուրքական օդուժը հարվածել է Ռաս ալ-Այն քաղաքի քրդական դիրքերին: Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Հայտնի է դարձել, որ թուրքաան օդուժը ռմբակոծել է Սիրիայի հայաբնակ Ղամշլի քաղաքը։

 

Միջազգայնագետ Մարինե Մանուչարյանն, այս առիթով, գրում է․ 

Ղամշլին կրակի տակ է։ Իմ հիշելով՝ Սիրիա զորք ուղարկելու պատրվակներից մեկը հայ համայնքի պաշտպանությունն էր։ Հայտարարություն, գործողություններ, համապատասխան մարմիններից հարցումներ եղե՞լ են։ Կիսվեք լինքերով քոմենթներում, եթե նման բաներ աչքներովդ ընկնի։

Նկարը Եղիա Թաշչյանի  ֆեյսբուքյան էջից։