«Քամիշլոյում այրվում է թուրքական օդուժի ռմբակոծությունից տուժած տուն. մոտակայքում հայերի տներ են». Կ. Հովհաննիսյան


«Քամիշլոյում այրվում է թուրքական օդուժի ռմբակոծությունից տուժած տուն. մոտակայքում հայերի տներ են». Կ. Հովհաննիսյան
Հոկտեմբեր 9 23:34 2019

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քամիշլոյի Բաշիրայի թաղամասում այրվում է թուրքական օդուժի ռմբակոծությունից տուժած տուն: Տունը պատկանում է քրդի, սակայն գտնվում է հայերի տների հարևանությամբ: Կապ եմ հաստատել Քամիշլոյի մեր հայրենակիցների հետ: Քամիշլոյից դուրս գալն անհնար է: Քաղաքը ենթարկվում է ռմբակոծության, վիդեոկապով ես էլ ականատես եղա պայթյուններին: Դեռևս բջջային կապ, ինտերնետ կապ կա»,-գրել է Կարեն Հովհաննիսյանը: