Ինչու՞ են իմքայլականները բոյկոտել իրենց գործընկերոջը


Ինչու՞ են իմքայլականները բոյկոտել իրենց գործընկերոջը
Հոկտեմբեր 9 22:22 2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից մի քանի օր առաջ ներկայացվեց հայտարարության նախագիծ, որով դատապարտվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումը, ինչպես նաեւ նրանց մասին ատելության խոսքի տարածումը:

Պատգամավորների ֆեյսբուքյան էջերից տեղեկանում ենք, որ հայտարարությանը միացել են՝ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյաը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վահագն Թևոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Համազասպ Դանիելյանը,Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Սոս Ավետիսյան, Լիլիթ Ստեփանյանը:

Հայտարարության հեղինական այն ուղարկել է նաեւ ԱԺ խմբակցություններին: Ուշագրավ է, որ անգամ «Իմ քայլը» խմբակցության պատագամավորները եւս չեն շտապում սատարել իրենց գործընկերոջը: Ի դեպ, նման հայտարարություն ընդունելու որոշում կայացվեց, երբ «ՎԵՏՕ» շարժումը հարձակվեց Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանի գրասենյակի վրա: