Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին


Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
Հոկտեմբեր 9 22:00 2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։

 

Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու առթիվ։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունից, այդ թվում՝ լրագրողների համար Գերմանիայում կազմակերպված փորձի փոխանակման ծրագրի արդյունքներից։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող իրազեկման աշխատանքներին և այլն։

 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության ուղղությունները։

 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի

հանրային կապերի բաժին



loading...