Կառավարությունը 30 մլն դրամ է ծախսել, բայց որոշումը վաղն է հաստատվելու


Կառավարությունը 30 մլն դրամ է ծախսել, բայց որոշումը վաղն է հաստատվելու
Հոկտեմբեր 9 20:43 2019

Կառավարությունը վաղը պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 30 մլն դրամ կհատկացնի: Գումարը որպես աջակցություն տրվելու է «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին: Ընդհանուր 45 մասնակցի տրվելու է 500 հազար կամ 1 մլն դրամ:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս մրցանակաբաշխությունն արդեն տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, եւ բոլոր մասնակիցներին տրվել են իրենց մրցանակներն, այդ թվում գումարային աջակցությունները: Հիմա, ստացվում է, որ կառավարությունը նախ գումարն է նախսում, հետո նոր միայն համապատասխան որոշումն ընդունում: