Թանկարժեք հեռախոս հիվանդանոցից վերադարձած դատապարտյալի մոտ

Թանկարժեք հեռախոս հիվանդանոցից վերադարձած դատապարտյալի մոտ
Հոկտեմբեր 9 19:48 2019

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների սենյակում անձնական խուզարկության են ենթարկել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից «Արթիկ» ՔԿՀ վերադարձված դատապարտյալ Դ. Վ.-ին: Վերջինս մինչ խուզարկության ենթարկվելն ինքնակամ ներկայացրել է ձեռքի պայուսակում թաքցրած բջջային երեք հեռախոսը, որոնցից մեկը թանկարժեք՝ «Vertu» ապրանքանիշի, լյուքս դասի:

Այնուհետ անձնական խուզարկությամբ դատապարտյալի գուլպայի միջից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս, իսկ ձախ աճուկային հատվածից՝ քուղով կաշվե փաթեթ, որի մեջ եղել է հավանաբար թմրամիջոց հանդիսացող դեղնավուն, թանձր հեղուկով լի 10 մլ տարողությամբ սրվակ: 

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 

 

հանրային կապերի բաժին

 

loading...