Թանկյանը հուսով է՝ Հայաստանն ի վիճակի կլինի նյութականացնել WCIT-2019-ի օգուտները


Թանկյանը հուսով է՝ Հայաստանն ի վիճակի կլինի նյութականացնել WCIT-2019-ի օգուտները
Հոկտեմբեր 9 17:23 2019

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար ՍերժԹանկյանը հուսով է, որ Հայաստանն ի վիճակի կլինի նյութականացնել այն ամենն, ինչ տեղի է ունենում Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին Թանկյանն ասաց հոկտեմբերի 9-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում:

 

 

«Հուսով եմ, որ Հայաստանն ի վիճակի է նյութականացնել այն ամենն, ինչ այժմ տեղի է ունենում WCIT-ի շրջանակներում: Տարբեր քննարկումներ են տեղի ունենում, տարբեր մարդիկ են իրար հետ հանդիպումներ ունենում: Ես շատ հայկական ընկերություններ գիտեմ, որոնք օգուտ են քաղում այս տեխնոլոգիական համաժողովներից»,- ասաց Թանկյանը:

 

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։



loading...