Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էապես կընդլայնի շահառուների ցանկը


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն էապես կընդլայնի շահառուների ցանկը
Հոկտեմբեր 9 17:13 2019

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցավ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ. Նիստի ընթացքում որոշում է կայացվել աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»: