Քիմ Քարդաշյանն այցելել է Գառնի


Քիմ Քարդաշյանն այցելել է Գառնի
Հոկտեմբեր 9 16:50 2019

 Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերի այցը Հայաստան շարունակվում է: Նրանք այցելում են հոգևոր և մշակութային օջախներ:  Հայաստան այցելության երրորդ օրը Քիմ Քարդաշյանը եղել է Գառնիում: Նա իր հետ տարել էր նաև երեխաներին:

«Քիմ Քարդաշյանը Գառնիում. տեղացի եւ օտարերկրացի այցելուները Քարդաշյանին այստեղ սպասում էին վաղ առավոտից, թեեւ լուսանկարվել այդպես էլ չկարողացան։ Հուշարձանի տարածքում ամերիկահայ աստղը շրջեց իր ընտանիքի անդամների հետ` առանց լրագրողների։ Այդպես էր ցանկացել։ Ֆիքսեցինք ընդամենը մի փոքր հատված»,- նշել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը և սոցցանցերում հրապարակել լուսանկարներ և փոքրիկ տեսանյութ:

 
 
Реклама 14

Ավելի վաղ Քարդաշյան քույրերին ընդունել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը:

Հոկտեմբերի 9-ին նա հյուրընկալվեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում:

Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Video Player