Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը. Շարմազանով


Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը. Շարմազանով
Հոկտեմբեր 9 16:24 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Փաշինյանի ռեժիմը խրախուսում է սորոսա-ահաբեկչիներին և թուլացնում հայ-ռուսական դաշինքի կողմնակիցներին։
Սա սպառնալիք է մեր պետությանը:

Մենք ապրում ենք մեր պետության պատմության ճակատագրական ժամանակաշրջանում:

Իշխանության է եկել ուժ, ում համար իզմեր չունենալը դարձել է հավատամք:
Աշխարհագրական այս բարդ և Հայաստանի համար ճակատագրական փուլում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը անում է ամեն բան ազգային անվտանգությունը թուլացնելու համար:

Տեսեք.
● Փաստացի 1,5 տարի է նորերը հրաժարվել են Ցեղասպանության միջազգային դատապարտման և ժխտողականության դեմ պայքարից: Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունից խոսելու փոխարեն խոսում է նախկին ուժերից և իր թավշիստներից:
●Արցախի հարցում կտրուկ նահանջ և հրաժարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:
● Փաշինյանը իր լռությամբ համաձայնվեց Բոլթոնի կոչին՝ հրաժարվել պատմական կաղապարներից:
● Արշավ Արցախի հերսների դեմ:
● Փաշինյանի իշխանությունը, նսեմացնելով Սարդարապատի և Արցախի հաղթանակները, մի դեպքում հավասարեցրեց իր բազմագույն հեղափոխությունը Սարդարապատի հաղթանակին, իսկ մեկ այլ դեպքում ավելի կարևորեց իշխանազավթումը քան Արցախի հաղթանակը: Հասկանում եք՝ ինչ է արվում...
Թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ մեր ժողովրդի հաղթանակը Փաշինյանի կողմից ավելի է նսեմացվում քան իր դմփ-դմփ-հու շարժումը:
●Ավելին, Փաշինյանը գործարքի է գնում սորոսա-ահաբեկչական խմբի հետ, մի խմբի հետ ովքեր հարձակում են գործել ՀՀ-ի վրա և Հայաստանում զբաղված են մեր երկրի դաշնակից Ռուսաստանի դեմ հակաքարոզով: Եթե սրան գումարենք նախկին ԱԱԾ պետի «կանգ առ և սթափվիր»-ը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանում Նիկոլի բազմագույն հեղաշրջման արդյունքում արվում է հնարավոր ամեն ինչ՝թուլացնել մեր պետության հիմքերը:

 

Այս կարճ ժամանակահատվածում Փաշինյանին հաջողվեց իշխանական էշելոններում ուժեղացնել սորոսա-ապազգային–հակառուսական ուժերի դիրքերը և թուլացնել կամ դուրս մղել իշխանությունից նրանց, ովքեր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցներ են...

 

Եզրակացությունը հետևյալն է.

● Հայաստանի ռազմա-քաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ չպետք է այլընտրանք ունենա:
● Հայաստանը պետք է շարունակի իր անդամակցումը ՀԱՊԿ-ին, և ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում՝որպես ՀՀ անվտանգության բաղադրիչ:
Սակայն Փաշինյանի ռեժիմը անում է ճիշտ հակառակը:

Հ.Գ.
Ինչպես կասեին Հին Հռոմում Քարթագենը պետք է կործանվի կամ հակապետական ուժերը և նրանց սպասարկողները պետք է հեռանան: Փաշինյանի ռեժիմի քայլերն ուղիղ սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը»: