Բեռլինում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը


Բեռլինում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը
Հոկտեմբեր 9 17:30 2019

Կոմիտասի ծննդյան օրը` հոկտեմբերի 8-ին, Բեռլինում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթությանգիտությանմշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Կոմիտասի թանգարան-ինստիտուտըԳերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը։

Այսօր առավոտյան նախարար Արայիկ ՀարությունյանիԳերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՍմբատյանիՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիո թեմի Բեռլինի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տէր Եղիշե վարդապետ Ավետիսյանի ներկայությամբ Գիտաժողով-փառատոնի մասնակիցներն ու հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի հուշատախտակի մոտ։

Գիտաժողովի բացման արարողությունըինչպես նաև առաջին երկու նիստերը տեղի ունեցան Բեռլինի Հումբոլդտի համալսարանի հանդիսությունների սրահում։

Գիտաժողովը շարունակվելու է հոկտեմբերի 9 և 10-ինՀալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանում։

Գիտաժողովն իրագործվում է Հալլեի Մարտին Լյութերի համալսարանին առընթեր «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի աջակցությամբ։