Ալիևը հայտարարել է, թե պատրաստվում է Արցախում նոր բնակավայրեր կառուցել


Ալիևը հայտարարել է, թե պատրաստվում է Արցախում նոր բնակավայրեր կառուցել
Հոկտեմբեր 9 13:38 2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստվում է Արցախում նոր բնակավայրեր կառուցել. հաղորդում է haqqin.az կայքը: «Մենք կանենք դա այնպես, ինչպես արել ենք Շըխարխ (Մարաղա) բնակավայրում: Այնտեղ արդեն բնակվում է 1000 ընտանիք: Կյանքը եռում է, ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- ասել է նա:

 

Խոսելով Մարաղայի մասին՝ Բաքվի բռնապետը հավանաբար մոռացել է ավելացնել, որ 1992թ. ապրիլ ամսին ադրբեջանական զինուժը կոտորած է իրականացրել տեղի հայ բնակչության նկատմամբ, որին զոհ է գնացել 80-100 մարդ: Իսկ ինչ վերաբերում է Ալիևի՝ «այնտեղ բնակվում է 1000 ընտանիք» արտահայտությանը, ապա նշենք, որ եթե միջինը վերցնենք, որ մեկ ընտանիքում 3 մարդ է լինում (թեևմուսուլմանական ընտանիքներն ավելի մեծ են), ապա կստացվի, որ Մարաղայում այժմ բնակվում է 3000 մարդ: Ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի՝ 2012 թ. տվյալների՝ Մարաղայում ոչ մի մարդ չի բնակվում:

 

Ալիևը նաև հայտարարել է, որ ոչ մի փոխզիջման մասին խոսք անգամ գնալ չի կարող՝ կապված Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հետ, և դա չի կարող լինել բանակցությունների առարկա: