Խաչանովը Շանհայի մրցաշարի երրորդ շրջանում է


Խաչանովը Շանհայի մրցաշարի երրորդ շրջանում է
Հոկտեմբեր 9 12:52 2019

 Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Շանհայի մրցաշարի 3-րդ շրջան:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP 1000 մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում Խաչանովի մրցակիցը Թեյլոր Ֆրիտցն էր ԱՄՆ-ից: 1 ժամ 10 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:

 

 

Խաչանովի հաջորդ մրցակիցը իտալացի Ֆաբիո Ֆոնին է:

 

Շանհայի ATP 1000 մրցաշարին մասնակցում է 56 թենիսիստ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 8.5 միլիոն ԱՄՆ դոլար: