Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել


Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել
Հոկտեմբեր 9 11:40 2019

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարզի գյուղերից մեկում կրակոցներ են հնչել։

Այդ մասին, ամենայն հավանականությամբ, գյուղացիներից ինչ-որ մեկը տեղյակ է պահել իրավապահներին, որոնք եկել են գյուղ, գտել կրակոցներ արձակած տղամարդուն և նրան տարել ոստիկանություն։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ գյուղում վիճաբանություն կամ որևէ այլ միջադեպ չի նախորդել կրակոցներին։

Ինչ պատճառով է տղամարդը կրակոցներ արձակել, թիրախ եղել է, թե ոչ, կպարզեն իրավապահները։

Այդ առումով այս պահին շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։

armeniasputnik.am