Վարչապետը տնտեսագիտական նշանակության տեսանկյունից կարևորեց հանրային ակնկալիքները


Վարչապետը տնտեսագիտական նշանակության տեսանկյունից կարևորեց հանրային ակնկալիքները
Հոկտեմբեր 9 11:11 2019

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսագիտական նշանակության տեսանկյունից ավելի կարևոր է համարում հասարակության ակնկալիքներն ու սպասելիքները, քան պարզապես թվերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի բացման ելույթի ընթացքում։

«Այս կարգի քննարկումները ես կարևորում եմ մտագրոհի տեսանկյունից։ Դրանք մեծ էներգիա են տալիս տնտեսության ու պետության զարգացման մասին մեր մտածմունքներին։ Հանրային տրամադրությունները, սպասումներն ու ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան չոր թվերը, և այս կարգի քննարկումները մեծ կարևորություն ունեն այդ տեսանկյունից։ 2019թ. և ընթացիկ տնտեսական իրավիճակն ու ցուցանիշները, որը մենք ունենք, ապացուցում են, որ սպասումներն ու մթնոլորտը մեծ նշանակություն ունեն տնտեսական գործունեության զարգացման վրա։ Եվ մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը։ Նման քննարկումներում պետք է հասկանանք, թե որ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի լինենք ավելի արդյունավետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիրքը սկզբից մինչև վերջ կարդացել է դեռ հուլիս ամսին։

Video Player
 

 

 
 


loading...