Միրզոյան-Զեյնալյան դուետը «կոնտրուդառ» է հասցրել Թորոսյանին. Վերջինս նոր քայլեր է մտածում. «Հրապարակ»


Միրզոյան-Զեյնալյան դուետը «կոնտրուդառ» է հասցրել Թորոսյանին. Վերջինս նոր քայլեր է մտածում. «Հրապարակ»
Հոկտեմբեր 9 08:50 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» հակասությունները սրվում են. ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է՝ դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն:

Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, եւ ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում