Մայակովսկի գյուղում բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 4 վիրավոր (ֆոտո)


Մայակովսկի գյուղում բախվել են «06»-ն ու «07»-ը. կա 4 վիրավոր (ֆոտո)
Հոկտեմբեր 9 01:00 2019

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21։30-ի սահմաններում Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Գևորգ Շ-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Կոտայք գյուղի բնակիչ 32-ամյա Մուշեղ Մ-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գևորգ Շ-ն, նրա ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ 20-ամյա Ք. Խ-ն, 18-ամյա Հ. Խ-ն, 40-ամյա Թ. Խ-ն և 15-ամյա Ժ. Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։