Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում․ 2 հոգի հոսպիտալացվել է

Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում․ 2 հոգի հոսպիտալացվել է
Հոկտեմբեր 9 00:27 2019

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։00-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ 33-ամյա Արմեն Հ-ն Mercdes մակնիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Նոր Արտամետ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ 47-ամյա Էլմիրա Հ-ն և 27-ամյա Ջուլիետա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Արմեն Հ-ն Mercedes-ը շահագործում էր որպես «Յանդեքս» տաքսի ծառայություն, իսկ վիրավորներից Էլմիրա Հ-ն աշխատում է խոհարար, իսկ Ջուլիետա Հ-ն՝ հաշվապահ։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

loading...