«Victoria's Secret»-ը պատմության մեջ առաջին անգամ պլյուս չափի մոդել ունի․ լուսանկարներ


«Victoria's Secret»-ը պատմության մեջ առաջին անգամ պլյուս չափի մոդել ունի․ լուսանկարներ
Հոկտեմբեր 9 00:04 2019

«Victoria's Secret» նորաձևության տանը շատ հաճախ էին դատապարտում միայն բարձրահասակ և նիհար մոդելներ ընտրելու համար։

Ի պատասխան քննադատությունների՝ ապրանքանիշը փոխեց իր մոտեցումը՝ աշխատանքի հրավիրելով պլյուս չափի մոդել Էլի Թեյթին: Եվ Էլին դարձավ նրա առաջին պլյուս չափսի մոդելը՝ մուտք գործելով նորաձևության պատմություն։

Աղջիկը կառուցվածքը անսովոր է նրանով, որ նրա չափը բնորոշ է ամերիկացի կանանց չափին: «Նա այնքան էլ փարթամ չէ, որքան Էշլի Գրեհեմը, բայց դուք Էլիին չեք էլ կարող  նիհար անվանել»,- գրում է E! News-ը։

Էլին Instagram-ում 124 հազար հետևորդ ունի: Նա բարության մասին իր հաղորդումն ունի, յոգայի պրոֆեսիոնալ մարզիչ է, ինչպես նաև բուսակեր է։