Քիմ Քարդաշյանին գիտենք որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության. Էդմոն Մարուքյան


Քիմ Քարդաշյանին գիտենք որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության. Էդմոն Մարուքյան
Հոկտեմբեր 8 23:37 2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2014 թվականին պատգամավորական խմբով այցելեցինք Սիրիայի Լաթաքիա քաղաքը, որտեղ պատսպարված էին Քեսաբի թուրքական հարձակումից մազապուրծ փախած մեր հայրենակիցները: Այցելության ավարտին նախաձեռնեցինք համահայկական #SaveKessab արշավը, որի նպատակն էր ճեղքել տեղեկատվական բլոկադան ու աշխարհին տեղեկացնել թուրաքական վայրագությունների և հայական Քեսաբը գրավելու մասին: Արշավին միացան բազմաթիվ աշխարհահռչակ հայեր, բայց միայն Քիմի գրառումից հետո էր, որ BBC-ն և այլ գլոբալ ԶԼՄ-ները սկսեցին լուսաբաներ Քեսաբի թուրքական գրավումը և բարձրաձայնել խաղաղ բնակչության վրա տեղի ունեցած հարձակման մասին: Ուզում եմ ասել, որ չենք մոռացել ու Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության»: